Ashxarhi hayeren samvel sargsyan biography


Սամվել Սարգսյան (դերասան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Սարգսյան (այլ կիրառումներ)

Սամվել Սարգսյան (սեպտեմբերի 18, 1955(1955-09-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 2023(2023-09-11)[1], Երևան, Հայաստան), հայ դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Սարգսյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում: 1961-1971 թվականներին սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցում, 1971-1975 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում։

1976-1988 թվականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին շուրջ 8 տարի՝ Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան[2][3]։

2005-2008 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերտել է մի շարք դերեր բազմաթիվ ներկայացումներում՝ Կորրադո («Ոճրագործի ընտանիքը», Պ. Ջակոմետտի), Քին («Քին» Ա.Դյումա), Մաուգլի («Մաուգլի», Ռ. Քիփլինգ), Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլն: Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984), «Մարիամ» (2005), «Փեսացուն կրկեսից» (2011) և այլ ֆիլմերում:

2008-2011 թվականներին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ խաղացել է «Կյանքի գինը» (2009), «Վերադարձ» (2010) հեռուստասերիալներում:

2005-2008 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ բեմադրել է ներկայացումներ հայ հանդիսատեսի համար: Եղել է Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը: 2014 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի[2]:

Սամվել Սարգսյանը մահացել է 2023 թվականի սեպտեմբերի 11-ին, Երևանում:

Ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2014

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Copyright ©cutstud.xared.edu.pl 2025